Ընդհանուր բնութագիր
«ФСФ» ապրանքանշի նրբատախտակը բազմաշերտ նյութ է, որը հավաքված է ֆենոլֆորմալդեհիդային խեժերի հիմքի վրա սոսնձված կեչու շպոնի մի քանի շերտերից: «ФСФ» ապրանքանշի նրբատախտակը ջրակայունության բարձր աստիճանի արտադրանք է, որը խորհուրդ է տրվում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օգտագործման համար: «ФСФ» ապրանքանշի նրբատախտակը բարձր ամրության, քայքայման հանդեպ կայուն, հեշտ դյուրամշակ նյութ է, որը կայուն է ջերմաստիճանային տատանումների նկատմամբ, օժտված է բնական փայտանյութի գեղեցիկ տեքստուրայով, անվտանգ է մարդու առողջության և շրջակա միջավայրի համար: Այս հատկանիշների շնորհիվ այն լայն կիրառություն է գտել որպես կոնստրուկցիոն նյութ շինարարության տարբեր ոլորտներում` կարկասային շինարարությունում` տանիքի, պատերի և հատակի հարդարման ժամանակ; կահույքի արտադրությունում` մանկական խաղալիքների պատրաստման համար; երաժշտական գործիքների արտադրության և մարզական կառույցների շինարարության ժամանակ:
Խտությունը` 620 – 740 կգ/մ³, բարձր ջրակայունություն ներքին և արտաքին օգտագործման համար:
Թունավորության աստիճանը` Е1:
Դյուրավառության խումբը` Г4 ըստ ГОСТ 30244-94ա