Ընդհանուր բնութագիր
Լամինացված նրբատախտակը(ФОФ) ֆենոլֆորմալդեհիդային խեժերի հիմքի վրա սոսնձված և սինթեթիկ խեժերով տոգորված թղթի հիմքի վրա թաղանթապատված նրբատախտակ է: «ФОФ» նրբատախտակի ամրությունը և մաշակայունությունը թույլ են տալիս այն կիրառել շինարարությունում՝ մոնոլիտ շինարարության համար կաղապարամած պատրաստելու համար, ինչպես նաև ավտոմոբիլաշինության, վագոնաշինության, նավաշինության մեջ, գովազդային վահանակներ և պարսպապատնեշներ պատրաստելու, կոնստրուկցիոն աշխատանքների համար: Բացի այդ, այս նրբատախտակն օգտագործվում է կահույքի և մանկական խաղահրապարակների արտադրությունում` տարածքների ներքին հարդարման ժամանակ:
Խտությունը` 620 – 740 կգ/մ³: Բարձր ջրակայունություն ներքին կոնստրուկցիաների պատրաստման և մթնոլորտային պայմաններում աշխատելու համար: Թունավորության աստիճանը` Е1: