Ընդհանուր բնութագիր
Եվրովագոնկա՝ բարձրորակ երեսպատման տախտակ, որը գերազանցապես հարմարեցված է բնական փայտանյութով /լորենիով, սոճիով, լաստենիով, եղևնիով և այլն/ պատերը երեսպատելու համար: Եվրովագոնկան բնական հարմարավետություն և հանգստավետություն է հաղորդում ցանկացած տարածքի: Բացի այդ, լորենուց պատրաստված վագոնկայի օգնությամբ կարելի է շատ պարզ և հեշտ հարթեցնել պատերը, իսկ փշատերև փայտանյութից պատրաստված եվրովագոնկան հրաշալի ջերմա- և ձայնամեկուսիչ է:
Լորենուց պատրաստված եվրովագոնկան օժտված է տարածքի խոնավությունը կարգավորելու և հաճելի միկրոկլիմա ստեղծելու բացառիկ հատկությամբ, իսկ ամենագլխավորը` լորենուց, հատկապես՝ սոճուց և լաստենուց պատրաստված եվրովագոնկան արտասովոր գեղեցիկ է:
Չափազանցություն չի լինի ասելը, որ այսօր վագոնկան ամենահայտնի նյութն է պատշգամբների և լոջաների, ամառանոցների, ինչպես նաև սաունաների և բաղնիքների ներքին հարդարման համար: Եվրովագոնկան պատրաստվում է փայտանյութի լավագույն, ընդ որում` էկոլոգիապես անթերի տեսակներից: Եվրովագոնկայով երեսպատված պատերը ոչ միայն գեղեցիկ և էկոլոգիապես մաքուր են, այլ նաև անվտանգ են սանիտարահիգիենայի տեսանկյունից:
Տեխնիկական բնութագրեր
Հաստությունը` 12,5; 14; 15մմ: Գաբարիտային լայնությունը` 86-140մմ: Աշխատանքային մակերևույթի լայնությունը առանց փորակի` 80-135մմ: Երկարությունը` 1-ից մինչև 6 մետր: Երկարության գրադացիան` արտադրողից կախված: Փաթեթավորվում է 10-հատանոց կապոցներով՝ ըստ տեսակների մականշմամբ: Տարբերակում են եվրովագոնկայի մի քանի տեսակ /ըստ որակի նվազման/` Էքստրա, А, B, C:
Եվրովագոնկայի ռուսական ստանդարտ՝ ГОСТ 8242-88, արտասահմանյանը` DIN 68126:
Եվրովագոնկան տարբերվում է պրոֆիլով, լայնությամբ և հաստությամբ: