ՓԱՅՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ 
 ԵՒ ԽԱՆՈՒԹ սրահ
Ընդհանուր բնութագիր
  Շտիլ պանել՝ արտաքին տեսքով և կիրառման ոլորտով նման է սովորական վագոնկային: Դրա գլխավոր տարբերությունը կայանում է պրոֆիլի խորության մեջ, քանի որ Շտիլ վագոնկան արտաքին կողմում չունի խորացված գոտիներ, և դրա հաշվին էլ այն ստացել է «վագոնկա առանց բաժուկի» կամ «վագոնկա առանց դարակի» անվանումը: 
   Այն առանձնանում է նաև ռելիեֆային կառուցվածքով և ապահովում է իդեալական հարթ մակերևույթ, որը կիպ հավաքվում է և բացառում է ճեղքերն ու անհարթությունները: Տախտակների հարմար երկարության և լայնության հաշվին խիստ նվազում է կցվանքների քանակը, և ստեղծում է հաճելի տեսողական պատկեր, ինչը թույլ է տալիս, որ տարածքը թվա ավելի բարձր և ավելի երկար: 
   Շտիլ պանելը Ձեզ համար կդառնա գերազանց նյութ առաստաղը և պատերը ծածկելու համար: Շտիլ պանելի հիմնական առավելություններն են՝ դրա գերազանց տեսքը, բարձր որակը, ամրությունը, երկարակեցությունը, խոնավակայունությունը և մոնտաժման պարզությունը:
 
                 
                