Ընդհանուր բնութագիր
«ДСП»-ն (փայտատաշեղային սալ) պատրաստվում է փայտի սղոցուքից և տաշեղներից, որոնք տոգորված են հատուկ կապակցանյութով` ֆորմալդեհիդային խեժերով: Սա ամենատարածված նյութն է կորպուսային կահույքի պատրաստման, ինտերիերների ձևավորման (տանիքի, միջնապատի և այլնի) շինարարության համար: Առավելություններն են` ջրակայունությունը, ամրությունը, մշակման դյուրինությունը: «ДСП»-ն լավ է «պահում» կոնստրուկցիան ամրացնող մեխերն ու պտուտակները: «ДСП»-ի ևս մեկ առավելություն՝ այն ցածր գին ունի: Հենց այդ պատճառով էլ «ДСП»-ն ամենալայն կիրառություն ունեցող նյութն է էկոնոմ դասի կահույքի պատրաստման համար. գրասենյակային կահույքի մեծ մասն արտադրվում է հենց «ДСП»-ից: Խոհանոցների և լոգասենյակների համար կիրառվում է «ДСП»-ի հատուկ` բարձր խոնավադիմացկունությամբ տեսակը: