Ընդհանուր բնութագիր
«ДВП»-ն (փայտաթելային սալեր) թերթավոր նյութ է, որը պատրաստվում է տաք մամլման կամ էլ փայտաթելերից պատրաստված գորգի չորացման եղանակով, անհրաժեշտության դեպքում կիրառելով կապակցանյութեր և հատուկ հավելումներ: Փայտաթելային սալերը լավ նյութ են հանդիսանում շինարարական և ներքին հարդարման աշխատանքների, հատկապես՝ պատերի, կարկասային միջնապատերի, առաստաղների երեսպատման հետ կապված աշխատանքների համար, և կիրառվում են հատակների համար՝ որպես տակդիր նյութ անհրաժեշտ ծածկի տակ: Տվյալ նյութն օգտագործվում է ոչ միայն շինարարական և ներքին հարդարման աշխատանքներում, այլ նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ, ավտոմոբիլների, կահույքի և տարատեսակ տարաների արտադրությունը: