Ընդհանուր բնութագիր
«OSB 3» (ուղղորդված փայտատաշեղային սալեր) - ներկայումս գոյություն ունեցող բոլոր «OSB» սալերի առավել առաջադիմական տեսակն է: «OSB 3»-ը մշակվում և պատրաստվում է օրգանական նյութերի օգտագործմամբ՝ էկոլոգիապես անվտանգ կենսակերպին առաջադրվող ժամանակակից պահանջներին լիովին համապատասխան: Համապատասխան փայտանյութի և կապակցանյութի ընտրության ժամանակ «OSB» 3-ը համապատասխանում է ոչ միայն էկոլոգիապես արդյունավետ շինարարության բարձր ստանդարտներին: «OSB 3» սալը նախատեսված է բարձր խոնավության պայմաններում օգտագործելու համար:
Ստանդարտ
EN 300 - տեսակը OSB 3; EN 13501-1: դասը՝ D-s1, d0
Ֆորմալդեհիդի դաս
E1 (EN 120)
Բնութագրեր`
- մշակման գերազանց հնարավորություններ
- երկարաժամկետ ծառայություն և կայունություն
- մեծ բեռնունակություն
- շահագործման բարձր բնութագրերով նյութ
- բարձր կայունություն
Կիրառությունը`
- ինտերիերների դիզայն
- տախտակների արտադրություն հայտարարությունների համար
- ցուցահանդեսներ (ցուցատախտակներ, վահանակներ, կրպակներ)
- հիմք հատակների համար
- կարկասներ փափուկ կահույքի համար
- պատերի, առաստաղների և միջնապատերի ներքին` բեռնվածություն կրող երեսպատում
- փաթեթավորում
- պահեստի կազմակերպում (ստելաժներ, ցանկապատներ և այլն):