AMD
Պատվիրել

Ընտրել :

Նշանակությունը: Յուղային-լազուրը նախատեսված է փայտե ֆասադների,երեսպատման վահանների, ցանկապատերի, պատուհանների,դռների, տանիքի եզրամասերի,այգու կահույքի և այլ  ուղղահայաց մշակված և չմշակված մակերեսների,ինչպես նաև պատերի,առաստաղների և ինտերիերի էլեմենտների ներկման համար: DIN EN 71 մաս 3-ով հաստատված է մանկական խաղալիքների ներկման համար: Բաղադրությունը` բնական յուղերի և խեժի եփուկ,կտավատի յուղ,ալեֆաթիկ ածխաջրածիններ, կաոլին,ցինկի կարբոնատ,ալյումին, բնական ասֆալտ որպես բնական անտիսեպտիկ, ալյումինե սիլիկատ որպես ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանություն, չորացնող նյութր: Կիրառություն:  Քսել  հավասարաչափ, բարակ շերտով  փայտի  մանրաթելերի ուղությամբ խոզանակի,ռոլլի կամ հեղուկացիրի միջոցով: Նորմալ պայմաններում (20oC/ 55%) շփման մակերեսը  չորանում է 8-12 ժամ հետո: 12-16 ժամ հետո կարող եք կիրառել ներկերի բազային շերտը:Ծածկում է մաշերտ  16 մ2/լ, երկշերտ 10 մ2/լ: Պահպանել սառը, չոր և երեխաների համար անհասանելի վայրում`ամուր փակ տարրայով: Պահպանման ժամկետը չբացված տարրայում առնվազն 5 տարի: Պիտանելիության ժամկետը նայել տարրայի տակ:

x