AMD
Պատվիրել

Ընտրել :

Նշանակությունը: Հատուկ ներկ պատրաստված բնական յուղերից և խեժից գերանների, չորսուների,եզրահան տախտակների և այլ փայտային կառույցների եզրային հատվածների  համար:Թողնում է փայտին շնչել:Պարունակում է անտիսեպտիկ հավելումներ և ուլտրամանուշակագույն ֆիլտրեր:Այն լիովին համատեղելի է GNature-ի բոլոր յուղերի հետ: Բաղադրությունը`փայտային յուղի եփուկ,կտավատի յուղ,կոլոֆոնիկ խեժ,կաոլին, մոմ,կավիճ,սիլիկոնային երկօքսիդ,ալյումինի օքսիդ, ցինկի կարբոնատ, ալիֆաթիկ ածխաջրածիններ,ալյումինե սիլիկատ,անտիսեպտիկ հավելումներ և սիկկատիվ:Պարունակում է ԹՕՄ  (թռչող օրգանական միացություններ) 290գ/լ:Փոփոխված նորմայի արժեքը EC 400գ/լ: Կիրառությունը: Մանրակրկիտ խառնել 3-5 րոպե:Քսել փայտի եզրային հատվածներին հավասարաչափ ոչ այնքան բարակ շերտով խոզանակի կամ ռոլլի միջոցով:16-24 ժամ հետո կարելի է քսել ներկի երկրորդ շերտը:Ծածկում է միաշերտ 13 մ2/լ, երկշերտ 7 մ2/լ: Պահպանել սառը , չոր, ցրտից պաշտպանված և երեխաներին անհասանելի վայրում,ամուր փակ տարրայով: Պահպանման ժամկետը չբացված տարրայում առնվազն 5 տարի: Պիտանելիության ժամկետը նայել տարրայի տակ:

x