Մեր մասին

 «Վուդ Լայն» ընկերությունը փայտանյութերի խոշորագույն մատակարարն է Հայաստանում: Հիմնադրվել է 2006թ. «Ռուսկի Լես» առևտրային նշանի ներքո:

 Մեր աշխատանքում մենք հիմնական շեշտը դնում ենք բարձրորակ արտադրանքի մատակարարման վրա, ինչպիսիք են՝ լամինացված նրբատախտակը, «ФК» և «ФСФ» /ջրակայուն/ ապրանքանիշի նրբատախտակները, ուղղորդված փայտատաշեղային սալեր /ОСБ/, փայտատաշեղային սալեր /ДСП/,փայտաթելային սալեր /ДВП/, միջին խտության փայտաթելային սալեր /МДФ/, ամբողջական փայտանյութից արտադրանքներ, ինչպես օրինակ՝ «Եվրովագոնկա»՝ եղևնուց, սոճուց, լորենուց, խեժափիճուց և կաղամախուց, «բլոկ-հաուս», եվրոհատակ, կահույքի վահանակներ, ծավալային արտադրանք, կահույքի ֆասադներ, շերտավարագուրե դռնակներ՝ նվազագույն գներով և ցանկացած ծավալով:

 Մեր ընկերության կողմից առաջարկվող շինհարդարման նյութերն արտադրվում են Ռուսաստանում և համապատասխանում են որակի ամենաբարձր համաշխարհային ստանդարտներին:

 Մենք աշխատում ենք Ռուսաստանի խոշորագույն արտադրողների հետ, որոնք հատուկ գներ են առաջարկում մեզ` որպես խոշոր հաճախորդի: Մենք գիտենք, թե որքան կարևոր է նյութերի ժամանակին մատակարարումը վերանորոգման և շինարարության ժամանակ, ուստի մեր պահեստներում միշտ առկա են սղոցանյութերի մեծ պաշարներ, ինչը թույլ է տալիս առանց ուշացման բավարարել նույնիսկ խոշոր մեծածախ հայտերը: Հենց դրանում է կայանում մեր ընկերությունից արտադրանք ձեռք բերելու առավելությունը:

 Մեր սկզբունքները`

  • պրոֆեսիոնալիզմ
  • անհատական մոտեցում
  • թափանցիկություն
  • ճկունություն

 Փայտե իրերից բացի, «Վուդ Լայն» ընկերությունը առաջարկում է ամեն ինչ բաղնիքների և շոգեբաղնիքների երեսպատման և կոմպլեկտավորման համար: Լորենուց և կաղամախուց պատրաստված «եվրովագոնկաներից» բացի, մենք մատակարարում ենք ֆիննական և ռուսական արտադրության փայտի և էլեկտրական քարի վառարաններ, ինչպես նաև՝ ռուսական արտադրության աքսեսուարներ` կոթով դույլիկներ, ուշատներ, թախտեր, լուսակալներ և շատ ու շատ այլ պարագաներ:

 «Վուդ Լայն» ընկերությունը հանդիսանում է նաև էկոլոգիապես մաքուր կահույքի և միջսենյակային դռների /որոնք պատրաստված են կաղնու, սոճու և այլ բնական փայտատեսակներից/ արտադրող:

 Ընկերության արտադրանքն առանձնանում է բարձր որակով և հասանելի գներով: GRIGGIO ապրանքանիշի ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս ձեռնարկությանը թողարկել բարձրորակ արտադրանք:

 «Վուդ Լայն» ընկերությունն արտադրում է հետևյալ տեսակի արտադրանք` խոհանոցային կահույք, գրասեղաններ և համակարգչային սեղաններ, կոմոդներ, կողափայտ, շրիշակ, միջսենյակային դռներ և այլն: Ընդունվում են նաև անհատական պատվերներ:

 Էկոլոգիապես մաքուր փայտանյութից պատրաստված կահույքը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև լցնում է տարածքը ջերմությամբ և բնության շունչ է  հաղորդում դրան:

x